Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆոտոլրագրողը արժանացավ պատվոգրի

Մշակույթ

Ամերիկահայ ճանաչված ֆոտոլրագրող Հարրի Քունդակչյանին նվիրված հոբելյանական երեկո տեղի ունեցավ Նյու-Յորքի Հայկական կենտրոնում:Այն կազմակերպել էր Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Նյու-Յորքի մասնաճյուղը:

Մեծարման երեկոն բացեց ամերիկահայ հայտնի գրող, դրամատուրգ, ՀՀ գրողների միության անդամ Հրանտ Մարգարյանը: Նա մանրամասնորեն ներկայացրեց Հ. Քունդակչյանի կյանքն ու ստեղծագործական ուղին:

Հարրի Քունդակչյանը երկար տարիներ աշխատել է «Ասոշիեյթեդ պրես » գործակալությունում: 40 տարի վարել է Մերձավոր Արեւելքի լրատվական բաժնի գլխավոր խմբագրի պաշտոնը, արժանացել է նաեւ «Վորլդ Պրես ֆոտո» եւ «Մենենջինգ էրիտորզ» միջազգային մրցանակների:

Լուսապատկերների միջոցով ցուցադրվեցին սեւ-սպիտակ եւ գունավոր լուսանկարները, որոնք մեկնաբանում էր հեղինակը:

Երեկոյի վերջում Հարրի Քունդակչյանը արժանացավ Համազգայինի հայ կրթական եւ մշակութային միության պատվոգրի:

Ռոբերտ Կարապետյան

Նյու- Յորք