Արշակյան քույրերը ֆավորիտ չեն
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսին Մոսկվայում կայանալիք «Եվրատեսիլ-2009» երգի միջազգային մրցույթում բուքմեյքերական կազմակերպությունները Հայաստանը ներկայացնող Ինգա եւ Անուշ Արշակյաններ քույրերին ֆավորիտների շարքում չեն դասում:
Հայաստանի հաղթանակի հնարավորությունը գնահատված է 20 գործակցով: Ընդամենը 1.01 գործակցով էլ գնահատված է Արշակյան քույրերի չհաղթելու հնարավորությունը: Այսինքն` չհաղթելու համար` ասենք 1000 դրամ խաղադրույք կատարելու դեպքում շահումը կկազմի ընդամենը տասը դրամ:
Հաղթողի ամենաիրական հավակնորդն, ըստ բուքմեյքերների, Նորվեգիան ներկայացնող ազգությամբ բելառուս Ալեքսանդր Ռիբակն է:
Վերջինիս հաղթելու հնարավորությունը գնահատված է 2.1 գործակցով: Երկրորդ հորիզոնակոնում «Եվրատեսիլ 2004»-ի երրորդ մրցանակակիր Հունաստանը ներկայացնող Սակիս Ռուվասն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է թուրք երգչուհի Խադիսեն:
Ադրբեջանի կիսեզարափակչ դուրս գալը գնահատված է 6.5, իսկ հաղթանակը` 8.5 գործակցով: