Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաջողության ձեր բանաձևը ‘ԷԼԼԻՊՍ ՋԻ ԷՅ' ` անվտանգություն+ վստահություն (տեսանյութ)

Բիզնես

 

"Իմ տունն իմ ամրոցն է" արտահայտությունը լսել է մեզանից յուրաքանչյուրը: Սովորաբար այս արտահայտությունը ենթադրում է փոխաբերական իմաստ... բայց ոչ բոլորի համար:

Կան մարդիկ, որ այն օգտագործում են ուղղակի իմաստով:

Ոպեսզի կարողանանք հանգիստ աշխատել և վաստակել, անհրաժեշտ է վստահություն:Վստահություն,որ ձեր օ‎ֆ‎իսն ու տունը հուսալի պաշտպանված են:

"Էլլիպս Ջի Էյ" ընկերությունը ձեզ կպարգևի այդ վստահությունը:
"Էլլիպս Ջի Էյ"ը աշխատում է փաստացի բոլոր բնագավառների և սեփականության ձևերի ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների և առանձին բնակիչների հետ:

20 տարիներին ստեղծված անվտանգության համակարգերը հաջողությամբ գործում են ճյուղային տարբեր պատկանելության օբեկտներում.

  •   Արդյունաբերական ձեռնարկություններ
  •   Առևտրի կենտրոններ, խանութներ
  •   Ֆինանսական կազմակերպություններ, բանկեր
  •   Քաղաքային տրանսպորտ
  •   Առանձնատներ, մասնավոր շինություններ
  •   Գրասենյակներ, բիզնես-կենտրոններ

Գործունեության ոլորտը - պահպանիչ-հակահրդեհային անվանգություն, հրդեհաշիջում, տեսահսկման համակարգ, հեռախոսային ցանց, հեռուստատեսային ցանց, սելեկտիվ անցումայն համակարգ, բունկերային դռներ, չհրկիզվող պահարաններ, բանկային դեպոզիտային պահարաններ, ավտոմատ կառավարվող դարպասներ, դռներ, արգելափակոցներ, էլեկտրասնուցման համակարգեր:

Ինչպե՞ս ընտրել տեսահսկման համակարգ

Վերջին ժամանակներում տեսահսկման համակարգերը դարձել են հուսալի անվտանգության համակարգի հիմքը: Այժմ մենք կարող ենք հսկել պահպանվող օբեկտները ամբողջ օրը` արխիվացնելով մի քանի ամսվա իրադարձությունները:
Եվ պարտադիր չէ աչքը չհեռացնել մոնիտորից` համակարգը ժամանակին կնախազգուշացնի տեսախցիկներից այն կողմում տեղի ունեցած իրադարձություններին: Իսկ եթե ուզենանք` կարող ենք դիտել տեսագրության պետք եղած դրվագը:

Ինչների՞դ է պետք մետաղյա կահույքը

Ամեն օր միջին մեծության ընկերությունների ղեկավարների ևաշխատակիցների առջև ի թիվս այլ խնդիրների հառնում է ևս մեկը` "Էլլիպս Ջի Էյ"-ը  պատրաստում և իրացնում է նաև մետաղե կահույք, սեյֆեր, ստելաժներ տան և գրասենյակի համար:

Ձեռնարկություններին և կազմակերպություններին առաջարկվում են մետաղական կայհույքի բազմազան տեսակներ,այդ թվում հաշվապահական, արխիվային, քարտատեկային, բաժանորդային, ինչպես նաև բանկերի համար դեպոզիտային պահարաններ:

Սեյֆեր

Որտե՞ղ պահել փողերն ու այլ արժեքները: Անգամ հուսալիորեն կողպելով ձեր գրասեղանի գզրոցում, դուք չեք կարող միանգամայն վստահ լինել, որ վաղը դուք դրանք կգտնեք այդ նույն տեղում: Փողերը, արժեքները պահելու և տեղափոխելու համար Էլիպսն առաջարկում է ոչ մեծ սեյֆեր` քեշբոքսեր:

Հատուկ ուշադրության են արժանի զենքի պահարաններն ու սեյֆերը:Միայն այն ժամանակ, երբ խանգարող մանրուքները կդադարեն շեղել մեր ուշադրությունը և նյարդայնացնել մեզ, մենք ամբողջովին կարող ենք նվիրվել աշխատանքին: Այնպես որ նվիրեք ձեզ և ձեր գործընկերներին հանգստություն` նվիրեք մետաղական կահույք:

Անցակետեր

Իրենց բարձր հուսալիությամբ և գերամրությամբ են աչքի ընկնում Էլիպսի արտադրած տուռնիկետները, որոնք տեղադրվում են անցակետերում: Մեկանգամյա անցման ռեժիմում թույլատրված ուղղությամբ կարող է անցնել միայն մեկ մարդ: Անցումից հետո պտտաձողը հետ է վերադառնում իր նախկին դիրքին և հուսալիորեն արգելափակվում:


Համագործակցելով Էլիպսի հետ, դուք ընտրում եք հուսալի գործընկերոջ:
"Էլլիպս Ջի Էյ"-ը   սպասում է ձեզ հետևյալ հասցեով`
Երևան,Նիկողայոս Տիգրանյան փ. 27
հեռախոս. +374 10 230-108, 231-520
Ֆաքս. +374 10 230-108
Էլ. Փոստ` [email protected]

URL http://www.sec.am
Առևտրային. [email protected]