Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հինգերորդ անգամ

Մշակույթ

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 70-ամյակը նշվելու է մայիսի 15-ին «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական հինգերորդ փառատոնի շրջանակներում:
Փառատոնի ընթացքում կհնչեն նրա նոր ստեղծագործությունները, որոնք կամ ընդհանրապես չեն հնչել կամ հնչել են մեկ անգամ:

Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա վաղը` ժամը 19.00-ին Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում եւ կշարունակվի մինչեւ մայիսի 29-ը:
Ազգային պատկերասրահը մինչեւ մայիսի 29-ը իր դռները կբացի արվեստի սիրահարների, երաժշտական կոլեկտիվների, միջազգային համբավ վայելող Ազգային Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի նվագախումբի, Մենակատարների պետական անսամբլի, «Երեւան» Տրիոյի, Կոլին Յակոբսենի, Կարլա Կիհլստեդ ( ԱՄՆ) եւ մյուսների առջեւ:

Հանդիսավոր բացման ժամանակ ելույթ կունենան Ազգային Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի նվագախումբը եւ մենակատարները: Փառատոնի շրջանակներում մայիսի 22-ին նշվելու է նաեւ Մենդելսոնի 200 ամյակը:

Փառատոնը բաղկացած է լինելու 6 համերգից:
Հինգերորդ անգամ անցկացվող այս փառատոնին առաջին անգամ կմասնակցի նաեւ Ռուսաստանը (Մաքսիմ Նովիկով, ալտ):
Ի դեպ, փառատոնը անցկացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, իսկ գլխավոր հովանավորն է ՎիվաՍել- ՄՏՍ-ը: Մուտքը հրավիրատոմսով է: