Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քրիստոնյա Հայաստանը» Նյու- Յորքում

Մշակույթ

 

Նյու- Յորքի Ս. Վարդան Մայր տաճարի եւ Գրիգոր Զոհրապ կենտրոնի հովանավորությամբ' առաջնորդարանի «Ջի» սրահում կայացավ Հ1-ի օպերատոր- ռեժիսոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը:

1 ժամ 45 րոպե տեւողությամբ «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700 ամյակին:

Ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են 2002 թվականին: 2007 թվականին առաջին անգամ այն ցուցադրվել է Երեւանում, որից հետո շրջել է տարբեր երկրներում' Շվեյցարիայում, Նիդեռլանդներում, Վրաստանում, ԱՄՆ-ի հայաբնակ քաղաքներում, Մոսկվայում, Պետերբուրգում եւ այլ քաղաքներում:

Ֆիլմը ցուցադրվել է 3 միջազգային փառատոններում եւ արժանացել 1-ին մրցանակի: «Քրիստոնյա Հայաստան» շարժանկարը կցուցադրվի նաեւ Պրովիդենսում, Լոս- Անջելեսում եւ Փառադենայում:

 

Ռոբերտ Կարապետյան

Նյու- Յորք