Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինգան եւ Անուշը “գրոհում են” ինտերնետում

Մշակույթ

Եվրատեսիլ 2009-ին Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանները Հայաստանը ներկայացնող երբեւէ "ամենաինտերնետացված" պատվիրակներն են:

Քույրերը իրենց պաշտոնական կայքից, բլոգերից, վիդեոփոխանակման կայքերից բացի ներկայացված են նաեւ ինտերնետ սոցիալական համայնքներում: Այստեղ քույրերը իրենց «ստատուսներում» պատմում են, թե այս պահին որտեղ են գտնվում, առաջիկայում ինչ միջոցառումներ են սպասվում եւ կիսվում են նոր, մտերմիկ լուսանկարներով:

Նշենք, որ քույրերի` Եվրատեսլի 2009-ին ներկայացվող «Ջան-Ջան» երգը "youtube"-ում ամենաշատ դիտված վիդեոնյութերից մեկն է` 126,208 ցուցանիշով: Քույրերի վիդեոնյութերն նաեւ ամենից շատն են մեկնաբանվում:

Քույրերի PR մենեջեր Աննա Ավանեսյանը "Ա1+"-ին պարզաբանեց, որ «ստատուս թարմեցումներին» քույրերը անպայմանորեն մասնակցում են կամ գոնե հեռախոսով հաստատում են վերջիններս: Իսկ գլոբալ համացանցում ավելի ակտիվ ներգրավվածությունը նա պայմանավորեց այն հանգամանքով, որ քույրերի` հետեւաբար Հայաստանի օգտին քվեարկելու են նախ "դրսում", ուստի իրենք կենտրոնացել են նախ միջազգային հանրության վրա:

Այս պահին Ինգան եւ Անուշը արդեն Մոսկվայում են եւ աշխատում են իրենց շոույի վրա, որը կներկայացնեն նախ մայիսի 12-ին, ապա լավագույն տասնյակում հայտնվելու դեպքում Հայաստանի անունը կհչեցնեն նաև եզրափակիչ փուլում` մայիսի 16-ին: Հատկանշական է, որ այս տարի ընտրության կաննոները փոփոխվել են եւ հողթողը կորոշվի հեռուստադիտողի SMS քվերակության և ժյուրիի որոշմամբ` 50/50: