«Բջնին» հաղթեց
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի առաջին ալիքով Անտոն Պրիվոլնովի վարած «Կոնտրոլնայա զակուպկա» հաղորդման ժամանակ առանձնացվեց նաեւ «Բջնի» հանքային ջուրը:
Եզրափակիչ անցած երեք ըմպելիքների հետ այն եւս ենթարկվեց լաբորատոր քննության` պարզելու համար, թե որքանով է պիտակի վրա գրված բաղադրությունը համապատասխանում իրականությանը: Պարզվեց, որ նրանում առկա միկրոտարրերի քանակը շատ է եւ «Բջնի»-ն հաղթող ճանաչվեց:
Հաղորդումն հետաքրքիր էր այնքանով, որ այսօր հայաստանյան շուկայում անհնար է գտնել «Բջնի» հանքային ջուր:
Այն անհետացել է շուկայից, երբ սկսվեցին հետապնդումները Սուքիասյան ընտանիքի դեմ` Նախագահի 2008թ ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու համար: Հարկային ստուգումներից հետո «Բջնի» հանքային ջրերի գործարանը փակվեց ու դրվեց հարկադիր աճուրդի: Գործարանը գնեց պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, բայց կարճ ժամանակ անց աճուրդն անվավեր ճանաչվեց: Դատական գործընթացը շարունակվում է, իսկ գործարանը փակ է:
Մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում ներկայումս վաճառվում է «Բջնի» հանքային ջրի վերջին խմբաքանակը: Պատրաստի արտադրանք այլեւս չկա: