A
A
Համերգ այգում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Սիրահարների այգում «Ռեինկարնացիա» խումբը 2 ժամ շարունակ նվագում էր ռեգգի: Այն Ջամայկայի հոգևոր երաժշտական ոճն է:
Ռոլանդ Գասպարյանը, ով այս խմբի հիմնադիրն ու մենակատարն է, ասում է, որ համերգը որևէ տեղ չեն գովազդել, որովհետև սիրում են` ամեն ինչ պարզ ու անմիջական լինի:
«Ռեինկարնացիան» արդեն 9 տարվա պատմություն ունի. «Սկզբում ռոք էինք նվագում,- ասում է մենակատարը,- բայց վերջին «վերամարմնավորումը» «Ռոքից» «Ռեգգիի» անցումն էր: Ի դեպ` «Հայաստանում «Ռեգգի» նվագող առաջին խումբն ենք»:
Ռոլանդն ասում է, որ խմբին միշտ լավ են ընդունում. «Մարդիկ կան, ովքեր սրտերում բան ունեն, բայց վախենում են ասել: Մեր տղաները չեն վախենում իրենց արվեստով խոսել, դրա համար էլ մեզ սիրում են»:
Երաժիշտները հուսով են. «Համերգն ավանդույթ կդառնա, կսկսենք նվագել»: