Քոչարյանը հեռանո՞ ւմ է Հայաստանից
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «kommersant.ru»-ն հրապարակել է տեղեկատվություն, համաձայն որի Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ «Սիստեմա» ֆինանսական-բաժնետիրական միավորման տնօրենների խորհրդի անկախ տնօրեն:
Նրա թեկնածություն առաջադրողների կարծիքով, Քոչարյանը կարող է նպաստել Հայաստանում այդ կորպորացիայի զարգացմանը:
Հոլդինգն Հայաստանում ունի «Կոմստար»-ին պատկանող Wi-max եւ բջջային հեռախոսակապի «Ղ-տելեկոմ» օպերատոր, որը ղեկավարում է «Սիստեմա»-ի եւս մեկ դուստր ձեռնարկությունը'ՄՏՍ-ը:
Երեկ «Սիստեմ»-ը հայտարարել է տնօրենների խորհրդի 13 անդամների առաջադրման մասին. ցուցակը պետք է հաստատվի հունիսի 27-ին'միավորման ընդհանուր ժողովում:
Իսկ անկախ տնօրենի պաշատոնում առաջադրվել է երկու թեկնածու' Ռոբերտ Քոչարյանը եւ Ռաջիվ Մեխրոտրան: Վերջինս հնդկական «Shyam Groupof India» ընկերության հիմնադիրն է, որը սերտ համագործակցում է «Սիստեմ»-ի հետ:
Ի դեպ, «Սիստեմ»-ի հիմնական ակտիվներն են' ՄՏՍ- ի 52,8 տոկոսը, «Սքայ-Լինկի» 50 տոկոսից ավելին, «Կոմստար»-ի 53 տոկոսը, «ՄԳՏՍ»-ի 33 տոկոսը, «Ինվեստ կապ»-ի 25-ի տոկոսից ավելին, «Սիտրոնիկս»-ի 71 տոկոսը, «Ինտուրիստ»-ի' 66 տոկոսը, եւ այլն:
Կորպորոցիայի ակցիաների 62 տոկոսը պատկանում է Վլադիմիր Եվտուշենկովին, որը տնօրենների խորհրդի անդամ է,19 տոկոսը դրված են Լոնդոնի եւ ռուսական բորսաներում, «Սիստեմ»-ի կապիտալիզացիան երեկվա դրությամբ կազմում էր 6,28 մլրդ դոլար:
«Քոչարյանը փայլում տիրապետում է ԱՊՀ շուկային, որտեղ աշխատում են դուստր ձեռնարկությունները, նա ունի միջազգայի հարաբերությունների բացառիկ փորձ եւ վայելում է ռուսական եւ արտասահմանյան բիզնես շրջանակների մեծ հարգանքը», -ասել են «Սիստեմի» մամլո ծառայությունում:
Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը Կոմստարն իր գործունեությունը սկսեց Հայաստանում, առաջին փուլում Կոմստարի 24 բազային կայանները ծածկում էին Երեւանն ու 18 քաղաք, ծածկույթը խոստանում են ընդլայնել' կայանների թիվը հասցնելով 40-ի: 2007-08 թվականներին ներդրումների ծավալը Հայաստանում կազմել է 4,6 մլն դոլարի:
ՀՀ-ում աշխատող ՄՏՍ -ի դուստր ձեռնարկություն «Ղ -տելեկոմի» եկամուտն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է մոտավորապես 1,92 մլրդ ռուբլի, եւ որը, ըստ հաշվետվության, վերահսկում է Հայաստանի աբոնենտային բազայի 81 տոկոսը:
MTC -ը գնել է «Ղ տելեկոմը» 2007-ին' 310 մլն եվրոյով:
Բացի այդ, անցած տարի «Սիտրոնիկսը»' մյուս դուստր ձեռնարկությունը, ստանձնել է «Մարս» գործարանի ղեկավարումը, ինչպես նաեւ Գիտահետազոտական 3 ինստիտուտներ, այդ թվում Մերգելյանի ինստիտուտը:
Առաջին անգամ չէ, որ ռուսական մասնակցությամբ ընկերությունները տնօրենների խորհրդում են ներգրավում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ. մասնավորապես 2006-ին «Նորդ ստրիմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ էր նշանակվել Գերմանիայի կանցլել Գերհարդ Շրյոդերը, իսկ 2008-ին հրավիրել է որպես անկախ խորհրդատու' Ֆինլանդիայի նախկին վարչապետ Պաավո Լիպպոնեն: