A
A
Տոնեցին ԱԺ այգում
Աջակցիր «Ա1+»-ինԵրեխաների պաշտպանության օրվա առթիվ այսօր Աժ-ը բացել էր իր դռները: Շատ ծնողներ իրենց երեխաներին միջոցառումից գրեթե մեկ ժամ աաջ էին բերել եւ ստիպված էին սպասել դարբասներից այն կողմ: Ժամը 18.30-ին բացվեցին խորհրդարանի դարպասները: Այգում տեղադրվել էին կարուսելներ, շոգեքարշ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ժամանմամբ սկսվեց բուն համերգային ծրագիրն ու կտրվեց տոնական տորթը: Ինչպես լինում է սովորաբար այս դեպքերում ավելի շատ օգտվեցին այն երեխաները, ում ծնողներն ավելի ճարպիկ էին: