Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մոսկվայի մենակատարներ»-ը' նորից Երեւանում

Մշակույթ

Վաղը' հունիսի 6-ին, Երեւանում կնվագի աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը:

2008-ին դասական երաժշտության ոլորտում Գրեմմիի արժանացած երաժիշտը համերգով հանդես կգա «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ:

Համերգն անց է կացվում «21-ի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:

Ծրագրում Բախի, Չայկովսկու եւ Գրիգի ստեղծագործություններն են: