Եզրափակիչ համերգը' «Կառնեգի հոլլ»-ում
Աջակցիր «Ա1+»-ինՆյու- Յորքի եւ Նյու- Ջերսիի հայկական դպրոցների աշակերտական մրցույթին մասնակցել են 13 անհատ կատարողներ եւ երկու երգչախումբ: Հայկական երիտասարդական մշակութային կազմակերպության հիմնադիր նախագահ դոկ. Սվետլանա Ամիրխանյանի անմիջական ջանքերով է կայացել մրցույթը:
Եզրափակիչ համերգը տեղի ունեցավ Նյու-Յորքի հանրահայտ «Կառնեգի հոլլի» փոքրիկ դահլիճում:
Այստեղ իրենց շնորհքը ցուցադրեցին Տիգրան Դումանյանը (դաշնամուր), Եվգենիա Սարյանը, Անի Մադաթյանը, Արիանա Մեսրոպյանը եւ ուրիշները:
Համերգի ավարտից հետո պատանի կատարողներին շնորհավորեցին եւ մրցանակային դիպլոմներ հանձնեցին ամերիկահայ տաղանդավոր դաշնակահար Շահան Արծրունին եւ Նյու- Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի մեներգչուհի Լուսին Ամարան:
Մրցույթին ներկա էր Բրուկլինի հայկական դպրոցի տնօրենուհի Մարիանա Բաղդասարովան, ճանաչված խմբավար Վաղարշակ Օհանյանը եւ Սրբոց Նահատակաց Ազգային վարժարանի տնօրենուհի Զարմինե Պողոսյանը:
Երիտասարդ կատարողներին շնորհավորեց նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
Եզրափակիչ համերգը ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ:
Ռոբերտ Կարապետյան
Նյու- Յորք