Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպասում են հայտերի

Մշակույթ

              Արդեն երկու օր է' ինչ սկսել է «Մանկական Եվրատեսիլ»-ի հայտերի ընդունումը:Սակայն դեռեւս  դիմումներ  չեն ներկայացվել:

 «Մանկական Եվրատեսիլ»-ին Հայաստանը մասնակցելու է երրորդ անգամ:  «Մանկական Եվրատեսիլ»-ը այս անգամ  տեղի կունենա Կիեւում' նոյեմբերի 21-ին:

    Հիշեցնենք, որ 2007թ-ին մանկական «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացրել է  «Արեւիկ» խումբը, ով իր  «Երազանք» երգով գրավեց 2-րդ տեղը: Անցած  տարի գյումրեցի Մոնիկա Մանուչարովան գրավեց 8-րդ տեղը' իր «Իմ երգի հնչյուն» երգով :

Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի Հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը, երգերի տեւողությունը կարող է լինել 2 րոպե 30 վայրկյանից մինչեւ 2 րոպե 45 վայրկյան է :

Երգի հեղինակը պետք է լինի երեխան:

    Հայտերն ընդունվում են մինչեւ հունիսի 22-ը