ՀԲ-ն վարկ է տալիս
Աջակցիր «Ա1+»-ին2009-2012թթ. ընթացքում Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 670-700 մլն դոլարի վարկեր:
Այսօր այդ մասին լրագրողներին տեղեկացրեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը` չնշելով տոկոսադրույքի չափը:
ՀԲ տնօրենների խորհուրդն այս որոշումը կայացրել է երեկª քննարկելով Հայաստանի հետ «Երկրի գործընկերության ռազմավարությունը»£ ՀԲ ռազմավարությունը 2 հիմնական նպատակ ունի. մեղմել ճգնաժամի ազդեցությունը սոցիալապես անապահով խավերի վրա եւ իրականացվելիք ծրագրերի միջոցով աջակցել Հայաստանին` վերականգնել կայուն տնտեսական աճի տեմպերը եւ ունենալ առավել մրցունակ, դիվերսիֆակցված տնտեսություն£
Հայաստանին տրամադրվելիք գումարից 150 միլիոն դոլարը կհատկացվի ՀԲ խմբի մաս կազմող Միջազգային զարգացման ընկերության կողմից` ցածր տոկոսադրույքով, 395 միլիոնը` Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի կողմից£ 120-160 միլիոնը Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջոցով կուղղվի մասնավոր հատվածին:
Արիստոմենե Վարուդակիսի խոսքերովª վարկային միջոցների մոտ 20 տոկոսը ուղղվելու է 2009-2011թթ. պետբյուջեին£ Մնացած միջոցները կուղղվեն տարբեր ծրագրերիª գործարար միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, ոռոգման համակարգ բարելավման եւ այլ բնագավառներում: Բանկը կվարկավորի նաեւ այնպիսի ծրագրեր, որոնք համայնքներում կարճաժամկետ եւ միջնաժամկետ աշխատատեղեր կստեղծեն£ Միջազգային ֆինանսական կորպորոցիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թոմաս Լյուբեքն իր հերթին տեղեկացրեց, որ բացի վարկավորումից` Համաշխարհային բանկը նաեւ մի շարք վերլուծական եւ խորհրդատվական ծառայություններ կմատուցի: