Արտահայտման ազատություն
Աջակցիր «Ա1+»-ինԵվրասիա համագործակցություն հիմնադրամը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է «Արտահայտման ազատության արմատավորումը Հայաստանում» ծրագիրը:
Հունիսի 13-ից ամեն շաբաթ օր, ժամը 16.45 «Երկիր մեդիա» հեռուստաալիքի եթերում կլինի նշված ծրագրի մաս կազմող «Հոդված 27, արտահայտման ազատության իրավունք» հաղորդաշարը: Թոք շոուի ընթացքում կցուցադրվեն հայկական և արտասահմանյան վավերագրական ֆիլմեր և կքննարկվեն արտահայտման ազատությանը առնչվող սուր հարցեր` ֆիլմերի հեղինակների, փորձագետների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ծրագրի շրջանակներում ԵՀՀ-ն աջակցել է արտահայտման ազատության խնդիրներին անդրադարձող վեց վավերագրական ֆիլմերի ստեղծմանը: Դրանք են Արա Շիրինյանի «Զուգահեռ իրականություն», Տիգրան Խզմալյանի «Արմենիա մինուս Ա1 պլյուս», Սուրեն Տեր-Գրիգորյանի «Ներթափանցում», Կարինե Ասատրյանի «Արտահայտման ազատություն և Ազգային անվտանգություն», Դավիթ Մաթևոսյանի «Ռոք արտի՞ստ, քաղաքացի՞, աշխարհաքաղաքացի՞» և Արմեն Եփրեմյանի «SOS» գերակա շահի անժամկետ պատանդներ» ֆիլմերը:
Հաղորդաշարի ընթացքում կցուցադրվեն նաև Չինաստանում, ԱՄՆ-ում և Բելառուսիայում արտադրված ` "Քվեարկեք իմ օգտին", "Ուղիղ եթեր Բեթղեհեմից" և "Բելառուսերենի դաս" ֆիլմերը: