Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

15.7 տոկոս տնտեսական անկում

Տնտեսություն

Ազգային վիճակագրական ծառայությունը 2009թ. հունվար-մայիս ժամանակաշրջանի համար նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 'ՀՆԱ-ի ռեկորդային կրճատում' 15.7%-ով:

  Հունվար-մայիս ամիսների ՀՆԱ-ն կազմում է 839.3 միլիարդ դրամ, ինչը 2008թ. հունվար-մայիսիn եղել է  84.3%:

Ճգնաժամից ամենաշատը տուժել է շինարարության ոլորտը, որտեղ գրանցվել է ծավալների 56.1% նվազում: Բացասական ցուցանիշ են ունեցել տնտեսության բոլոր ոլորտները. արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 10.5%-ով, գյուղատնտեսության արտադրանքը' 2.9%-ով, իսկ ծառայությունները' 1.7%-ով:  

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2009թ. հունվար-մայիս ամիսներին կազմել է 1.3 միլիարդ դոլար' նախորդ տարվա  նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 33.7%-ով: Ներմուծումը կրճատվել է 29.9%-ով, իսկ արտահանումը' 47.8%-ով:

Հիշեցնենք, որ հունվար-ապրիլին պաշտոնական վիճակագրության համաձայն տնտեսությունը կրճատվել էր 9.7%-ով: