Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժան Ռենոն' հայի դերում

Մշակույթ

Հուլիսի 12-ին "Ոսկե Ծիրան" 6-րդ միջազգային կինոփառատոնը կբացվի ֆրանասիացի ռեժիսոր Լոռեն Տյուելի "Մերձավոր շրջապատ" ֆիլմով, որի պրոդյուսերն է հայազգի հայտնի կինոդիստրիբյուտոր Ալան Թերզյանը:

95 րոպեանոց այս թրիլլերը հայազգի Մալաքյան հանցախմբի մասին է, որը իշխում է Ֆրանսիայի հարավում: Հանցախմբի ղեկավարը Միլո Մալաքյանն է, ով հայտնի է իր դաժանությամբ: Նրա համար "Մերձավոր շրջապատ"-ը իր ընտանիքն է, իր արմատները, որոնց դավաճանել չի կարելի: Միլոն պատրաստ է հանցախմբի ղեկավարությունը հանձնել իր ժառանգին' միակ որդի Անտոնին, սակայն վերջինս այլ կյանքի է ձգտում: Իր սիրուն հասնելու համար' նա պետք է փախչի այդ  շրջապատից:

Միլո Մալաքյանի դերը ստանձնել է Ժան Ռենոն: Ֆիլմը թողարկվել է 2009թ-ի մարտին: