Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատկացվում է 822.7 միլիոն ԱՄՆ դոլար

Տնտեսություն

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ավարտել
է ստենդբայ համաձայնագրի շրջանակում Հայաստանի տնտեսական կատարողականի առաջին ուսումնասիրությունը:

Ըստ այդմ էլ` խորհուրդը հավանություն է տվել ԱՄՀ ֆինանսական օժանդակությունը մինչև 533.6 միլիոն ՀՓԻ-ի (հատուկ փոխառության իրավունք) (շուրջ 822.7 միլիոն ԱՄՆ դոլար կամ Հայաստանի քվոտայի 580 տոկոսը) համարժեք գումարի ավելացնելու հարցին: Այս որոշումները հնարավորություն են տալիս անմիջապես տրամադրել 102.7 միլիոն ՀՓԻ (շուրջ 158.3 միլիոն ԱՄՆ դոլար)` տեղաբաշխված ընդհանուր գումարը հասցնելով 264.2 միլիոն ՀՓԻ-ի (շուրջ 400 միլիոն ԱՄՆ դոլար):

Խորհուրդը նաև ազատել է ՙկառավարությանը բանկային համակարգի զուտ վարկավորման՚ և ՙծրագրի հարկաμյուջետային հաշվեկշռի՚ մասով կատարողական չափորոշիչների պահանջից:
Ստենդբայ 28-ամսյա համաձայնագիրը հաստատվել էր մարտի 6-ին:

Ինչպես նշվում է մամլո հաղորդագրության մեջ`ծրագրի հիմնական նպատակներն են` արտաքին ցնցմանը հարմարվելու հարցում Հայաստանին օգնելը, արժույթի և ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության պահպանումը և անապահով խավի պաշտպանությունը:

ՙ2010 թվականին արտաքին պայմանների բարելավմանը զուգընթաց`
ակնկալվում է, որ աճն աստիճանաբար կվերականգնվի: Այնուամենայնիվ,
կարճաժամկետ հեռանակարում բազում մարտահրավերներ կան: Տնտեսության
աճի միջնաժամկետ ներուժի խթանման համար անհրաժեշտ կլինեն շարունական
բարեփոխումներ, ներառյալ` գործարար միջավայրի բարելավում, հարկային
քաղաքականության և հարկային վարչարարության բարեփոխումների անավարտ
օրակարգի եզրափակում և ֆինանսական համակարգի μարեփոխումների
ուղղությամμ առաջընթաց՚,-ասված է ԱՄՀ մամլո հաղորդագրության մեջ: