Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամկետը երկարացվել է

Մշակույթ

          Եւս մեկ շաբաթով' մինչեւ հունիսի 29-ը   երկարացվել է  «Մանկական Եվրատեսիլ»-ի հայտերի ընդունումը: Հիշեցնենք, որ հայտերի ընդունման վերջին օրը հունիսի 22-ն էր:

Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց  Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի Հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը: Նա, սակայն,    չնշեց, թե մասնակցության քանի   հայտ է ներկայացվել' ասելով, որ թիվը կհայտարարվի վերջին օրը:

Նախորդ տարվա համեմատ' երգերի ձեւաչափում փոփոխություն չկա: Երգերի տեւողությունը պետք է լինի 2 րոպե 30 վայրկյանից մինչեւ 2 րոպե 45 վայրկյան: Երեխան անպայման պետք է լինի երգի հեղինակը, իհարկե մեծերը  կարող են օգնել, բայց հեղինակային իրավունքները պետք է պատկանեն այն երեխային, ով ներկայացնում է երգը:

   Այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ը  տեղի կունենա Կիեւում' նոյեմբերի 21-ին: Իսկ Հայաստանը մրցույթին մասնակցում է երրորդ անգամ:

   Հիշեցնենք, որ 2007թ-ին «Եվրատեսիլ»-ին մասնակցել է «Արեւիկ» խումբը, ով իր  «Երազանք» երգով գրավել է 2-րդ տեղը, իսկ գյումրեցի  Մոնիկա Մանուչարովան անցյալ տարի գրավեց 8-րդ տեղը' իր «Իմ երգի հնչյունը» երգով: