Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գները նվազել են

Տնտեսություն

 

2009թ. մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 11431 գործարքներ, որոնց քանակը 2008թ. մայիսի համեմատ նվազել է 13.3%-ով, իսկ 2009թ. ապրիլի համեմատ աճել՝ 0.3%-ով:

 Այդ մասին հայտնում են Անշարժ գույքի կառավարման պետական կադաստրի  լրատվական  ծառայությունից:

 2009թ. մայիսին Երևան քաղաքում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 68.7%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2009թ. մայիսին, 2009թ. ապրիլի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 14.3%-ով, իսկ 2008թ. մայիսի համեմատ նվազել' 20.1%-ով:

 Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2009թ. մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2009թ. ապրիլի համեմատ նվազել են 4.7%-ով:

2009թ. մայիսին մարզերում, բացառությամբ Երևանը, վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 224 բնակարաններ, որոնց քանակը 2009թ. ապրիլի համեմատ աճել է 6.2%-ով, իսկ 2008թ. մայիսի համեմատ նվազել' 49.2%-ով:

       2009թ. մայիսին հանրապետության մարզերում, բացառությամբ Երևանըի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2009թ. ապրիլի համեմատ նվազել են 2.6%-ով: