Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմենտել»-ը տուգանվել է 8 միլիոն դրամով

Տնտեսություն

        ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է  8 միլիոն դրամի չափով տուգանել  «ԱրմենՏել» ընկերությանը: Այդ մասին «Ա1+»-ին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը: Հանձնաժողովի հարուցած վարույթի արդյունքում պարզվել է, որ «ԱրմենՏելի» կողմից խախտվել է երկու այլ ընկերությունների նկատմամբ էլեկտրոնային անվտանգության և ձայնային, էլեկտրոնային ծառայություններ մատուցելու կարգը:  Համաձայն  Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «Այլ լիցենզավորված անձանց հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ելքային ձայնային ծառայությունների կարգը հաստատելու մասին» որոշման'  «ԱրմենՏել» ՓԲԸ-ն ենթարկվել տույժի՝ 2-ական մլն. դրամի չափով հօգուտ այդ երկու ընկերությունների որպես փոխհատուցում և որպես լրացուցիչ տույժ եւս  2-ական մլն. դրամ: Այդ գումարները պետք է փոխանցվի պետական բյուջե: