Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնակցելու է նաեւ վարչապետը

Տնտեսություն

Հուլիսի 4-5-ը Դիլիջանում տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ոլորտի լիդերները «ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում» ֆորումի շրջանակներում կքննարկեն Հայաստանում հեռահաղորդակցության հիմնախնդիրները:

«ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում» ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

Ինչպես հայտնում են միության Հասարակության հետ կապերի ծառայությունից` ֆորումի հյուրերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Ֆորումին մասնակցում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Տհտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ՏՀՏ ոլորտի տեղական և միջազգային կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ: