Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզպետը ստիպում է գիրք կարդալ

Մշակույթ

        Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրը  մի քանի գիրք է կարդում' Հայոց պատմություն, Ստեփանոս Օրբելյան, Բակունցի 2  հատորները:

Այդ մասին այսօր «Ա1+»-ին ասաց նա: Նա նույնիսկ անկեղծացավ եւ ասաց, որ իր երեխաներին եւ նրանց ընկերներին սենյակ է հատկացրել. «Օրեկան 2 ժամ տղաներս իրենց ընկերների հետ պետք է գիրք կարդան»:

    Այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ազգային գրադարանում էր: Նրա հովանավորությամբ լույս են տեսել Բակունցի 2 հատորյակ: Այս տարի լրանում է  Ակսել Բակունցի ծննդյան 110 ամյակը:

Մարզպետ  Սուրիկ Խաչատրյանն այսօր մեկենասության համար Հանրային գրադարանի կողմից ստացավ Հակոբ Մեղապարտ մեդալ: 

Ի դեպ, «ասպետ- մարզպետ». ահա այսպես էին դիմում  գրադարանում հավաքվածները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ փորձում ինչ-որ հարցի լուծում ստանալ: