18.4 տոկոսանոց անկում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի տնտեսությունը այս տարվա հունվար-օգոստոսին 18.4 տոկոսանոց անկում է արձանագրել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
ՀՆԱ-ն կազմել է 1761.8 մլն դրամ: Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները:
Ցուցանիշները մտահոգող են գրեթե բոլոր ճյուղերում: Հայաստանում 10.8 տոկոսով ավելացել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը' կազմելով 83.800 մարդ:
Ըստ ԱՎԾ տվյալների' անկում է գրանցվել աշխատատեղեր ապահովող բոլոր ոլորտներում՝ եւ արդյունաբերության, եւ շինարարության, եւ ծառայությունների:
Հատկապես զգալի է շինարարության ծավալների նվազումը հունվար-օգոստոս ամիսներին' 52.6 տոկոս:
Արդյունաբերության ոլորտում անկումը կազմում է 11.9 տոկոս, ծառայությունների ոլորտում՝ 1.4, գյուղատնտեսության ոլորտում՝ 1.5: Ի դեպ, վերջինս նախորդ ամսվա համեմատ աճել է 0.6 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները հունվար-օգոստոս ժամանակահատվածում նվազել են 29.9 տոկոսով: Ընդ որում, արտահանումը նվազել է 41.1 տոկոսով, ներմուծումը' 27 տոկոսով: