Բնության քմահաճույքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզում տեղացած առատ ձյան եւ ջերմաստիճանի նվազման հետեւանքով բավական մեծ վնաս է կրել մարզի գյուղատնտեսությունը, վնասվել են ինչպես կարտոֆիլի ու բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները, այնպես էլ մրգատու այգիները:
Եղանակային այս անակնկալ փոփոխությունները եթե քաղաքաբնակներին միայն հագուստի ընտրության դժվարության առաջ կանգնեցրին, գյուղացու համար իրական աղետ դարձան: Անձրեւների առատությունից արդեն մտահոգված գյուղացին առավոտյան իսկական խնդրի առջեւ կանգնեցª ամբողջ տարվա աշխատանքի արդյունքում աճեցրած բերքը ձյան տակ գտավ:
ՙՆման բան ես չէի տեսել, որ սեպտեմբերին ձյուն գա, մայիս ամսին եկել էր, բայց որ սեպտեմբերինª անակնկալ է՚,- ասում են գյուղացիները:
Հողի հետ ամիսներ շարունակ կռիվ տված գյուղացուն կանգնեցրել փաստի առջեւ, ծառի վրա խնձորն ու տանձն են մնացել, թաց հողի վրա էլ կիսակարմիր լոլիկը, վարունգն ու լոբին: Տնամերձ հողերում աճեցրած բերքի կորստից զատ գյուղացին մեծ վնասներ է կրել կարտոֆիլի ցանքատարածքներում:Մայիսյան գյուղում օրինակ մի քանի հեկտար հողատարծքներում գյուղացիները քանդել, սակայն չէին հասցրել տուն տեղափոխել մի քանի տոննա կարտոֆիլ:
Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետի խոսքերով այսպիսի եղանակային փոփոխությունն իսկսկան չարիք է Շիրակի մարզի գյուղատնտեսության համար:
Այս տարի եղանակը ընդհանրապես բարեհաճ չի եղել: Գյուղվարչությունում արդեն վստահ են որ բերքի ցուցանիշը սպասվածից խիստ ցածր է լինելու:Աշոցքի եւ Ամասիայի շատ շրջաններում դեռեւս հացահատիկը չի հավաքվել տեղացած ու արդեն 15-18սմ շերտով նստած ձյունն էլ հաստատ չի թողնելու նորմալ բերքահավաք կազմակերպել:
ՙԱյդ տարածքներից հնարավոր չի լինի բերքահավաք կատարել, տեղումները չեն թողնի գյուղտեխնիկանները մտնեն արտեր՚, ասում է Մովսես Մանուկյանը:
Ուշացել է նաեւ աշնանացանը, եղանակները պարզապես հնարավորություն չեն տալիս գյուղացիներին ձեռնամուխ լինել այդ աշխատանքների իրականացմանը, իսկ թե երբ կմեկնարկեն կամ ընդհանրապես նորմալ հունով կընթանան աշնանացանի աշխատանքները ոչ ոք չգիտի:
Գյումրի. Ցայգ