79 մլրդ դրամի պակասուրդ
Աջակցիր «Ա1+»-ին2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթանցքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 415.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ ավելի քան 494.5 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված իննամսյա ծրագրի համապատասխանաբար 77.7 և 81.4 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով' 46.2%-ով, ծախսերի գծով' 55.2%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 14%-ով կամ 67.8 մլրդ դրամով: Մասնավորապես' 18.8% ով ¥74.7 մլրդ դրամով¤ նվազել են հարկերն ու տուրքերը և 8%-ով՝ պաշտոնական դրամաշնորհները, որոնք կազմել են ավելի քան 2.8 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները և այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 1.2 մլրդ դրամով ¥1.8%-ով¤ և 5.9 մլրդ դրամով ¥33.1%-ով¤:
Հունվար-օգոստոս ամիսներին պետական բյուջեի եկամուտները պետական տուրքի գծով կազմել են ավելի քան 12 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրված մուտքերի 67%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական տուրքը նվազել է 18%-ով կամ 2.6 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, պետական գրանցման և լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար գանձվող տուրքերի նվազմամբ:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 443.8 մլրդ դրամ' 84.0%-ով կատարելով իննամսյա ծրագիրը և 8.2%-ով կամ 33.8 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
2009 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 79 մլրդ դրամ պակասուրդով՝ իննամսյա ծրագրով նախատեսված 72.6 մլրդ դրամի փոխարեն: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր շուրջ -14.2 մլրդ դրամ հավելուրդով:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: