«Ռեանիմանիան» արդեն 5 երկրից հրավեր ունի
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 3-ից մեկնարկած «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի առաջին միջազգային փառատոնը կազմակերպիչները կայացած են համարում' չնայած' դիտումները լեփ-լեցուն դահլիճներում չեն ընթանում:
Փառատոնի հիմնադիր և տնօրեն' Վրեժ Քասունիի խոսքով. «Դա մեր հյուրերն են ասում, մեր հանդիսատեսը, և մենք արդեն կարող ենք նույնիսկ սկսել 2010-ի ծրագիրը կազմել' նույնիսկ փառատոնը չբացած»:
«Ռեանիմանիայի» կազմակերպիչները 5 մրցութային ծրագրերում' լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական, կրթական, հեռուստատեսային սերիաներ, ստացել են 350-ից ավելի հայտ' շուրջ 36 երկրներից, որոնցից մրցույթի համար ընտրվել է 125-ը: Փառատոնի լիամետրաժ ֆիլմերը'1 ժամ և ավելի տևողությամբ, 4-ն են:
Ծրագրերի ղեկավար Սիրանուշ Գալստյանի համար հատկապես ուրախալի է փառատոնի մրցութային ծրագրում Կինոյի և թատրոնի ինստիտուտի անիմատոր-ռեժիսորների ավարտական աշխատանքների ներառումը:
«Ֆիլմերը գնահատելիս' ժյուրին նախապատվությունը տալու է ոճական առանձնահատկությանը, մտածողության ինքնատիպությանը և, իհարկե, տեխնիկական կատարելությանը, որովհետև անիմացիան առաջին հերթին տեխնիկայի հետ կապված արվեստ է»,- ասում է Սիրանուշը:
Կազմակերպիչներն ասում են, որ արդեն իսկ 5 երկրների փառատոններից' Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Աֆրիկա, Արաբական Էմիրություններ, հայկական արտադրության ֆիլմերը ներկայացնելու հրավեր են ստացել:
Բարեհաջող ընթացքի և հովանավորներ գտնելու դեպքում «Ռեանիմանիայի» շրջանակներում նախատեսվում է կազմակերպել դասընթացներ' միջազգային անիմատորների և անիմացիոն պրոդյուսերների միջոցով: