Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանը ներկա է եղել նիստին, բայց ելույթ չի ունեցել (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-nkar

 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշումը բողոքարկելու վերաբերյալ հաջորդ դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 9-ին, ժամը 14: 30-ին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը: Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել նիստին, բայց հիմնական ելույթ չի ունեցել, բայց որոշ հարցերի շուրջ իր դիրքորոշումը ներկայացրել է: «Ակնկալվում է, որ ինքը ամսի 9-ին կխոսի»,- նշել է  Արամ Օրբելյանը: Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 9-ին: Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է: Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը սկսվել է ապրիլի 4-ին: