Բացել լրահոսը Փակել լրահոսը
066787bb-00e5-4cb3-8122-2dd5807911a5
A A
Պաշտոնական

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Մայիսի 3-ին, ժամը 14։11-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն՝ անշարժացնելով ոտքը, այնուհետև մոտ 200 մետր պատգարակով և մոտ 2 կմ փրկարարական ավտոմեքենայով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության մեքենային։