Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞րն է ԼՂ հակամարտության կարգավորման իշխանությունների օրակարգը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ՏաթՀայր

 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանը   տրամաբանական է համարում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» խորագրով հայտարարությունը՝ համարելով այն ադրբեջանական հայտարարություններին համարժեք պատասխան։ Տաթև Հայրապետյանն ընդգծեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում Մադրիդյան սկզբունքների և վեց տարրերի փաստաթուղթի փոփոխման շուրջ դեռևս աշխատանքներ չեն տանում. գլխավոր օրակարգը, որի շուրջ քայլեր է հայկական կողմը կատարում, համապատասխան մթնոլորտի ստեղծումը և Արցախին բանակցությունների սեղան վերադարձելն է։ «Ինչո՞ւ։ Որովհետև, անկեղծ եկե՛ք հասկանանք, որ եթե ցանկացած փաթեթ առաջարկվի, չի աշխատելու նման ատելության քարոզի պայմաններում։ Նման թշնամանքի քարոզի պայմաններում անհնարին է»,- ընդգծեց նա։   Մանրամասները՝ տեսանյութում