Ինչու է կարևոր քաղաքացու օրը նշելը. Արտակ Զեյնալյանը պարզաբանում է (տեսանյութ)
Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացրած Տոների և հիշատակների օրերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Զեկուցող Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել ՀՀ քաղաքացու օր: Թե ինչու է կարևոր քաղաքացու օրը նշելը, Արտակ Զեյնալյանը կարևորեց հետևյալը. «Տասնամյակներ շարունակ Հայաստանում ժողովուրդը չի կարողացել ձևավորել լեգիտիմ օրենսդիր և գործադիր իշխանություններ: Տասնամյակներ շարունակ Հայաստանի ժողովուրդը պայքարել է ընտրություններից հետո և ընթացքում, որպեսզի կարողանա հասնել սահմանադրությամբ անրագրված այն իրողությանը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և և ժողովուրդն է ընտրություններով ձևավորում իշխանություն: 2018 ապրիլին Հայաստանի ժողովրդին հաջողվեց դա իրականացնել: Հարյուրհազարավոր մարդիկ համախմբված, առանց նախապես պայմանավորվելու կարողացան իրականացնել հեղափոխություն քաղաքագիտական որևէ բանաձև մեջ չտեղավորվելով: Կարողացան իրականացնել հեղափոխություն՝ թավշյա, առանց բռնության»: Գործադիր իշխանությունը գտնում է, որ այն պետք է ամրագրել որպես տոն: