A
A
Սա արդարություն չի. Սպայկայի տնօրենը լրագրողներին՝ կալանավորումից հետո
Ինձ չի թվում, որ արդարություն կա, քանի որ սա արդարություն չէ։ Մարդն ասում է՝ «Եկեք, հաշվարկ անենք, եթե պարտք ենք, վճարում ենք» ու միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել. դատական նիստերիի դահլիճից դուրս գալուց հետո ասաց «Սպայկա» ընկերության սեփականատեր, տնօրեն Դավիթ Ղազարյանը՝ ՊԵԿ-ի քայլերին անդրադառնալով։
Ղազարյանն ասաց, որ իր համար անսպասելի չէր դեպքերի այսպիսի ընթացքը։ Սպայկայի տերն ասաց, որ դատարանը մերժեց նաև գրավի միջնորդությունը։ Այնուհետև նրան ձեռնաշղթայված ուղեկցեցին դեպի կալանավայր տեղափոխող մեքենան։
Հիշենենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՊԵԿ-ի քննչական վարչության ներկայացրած՝ Դավիթ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը։