A
A
Հայաստանի երեք մարմնամարզիկներ մտել են եզրափակիչ փուլ
Աջակցիր «Ա1+»-ինԼեհաստանի Շեցին քաղաքում այսօր մեկնարկել է մարմնամարզության 2019թ Եվրոպայի առաջնությունը։
Առաջինը պայքարի մեջ մտան տղամարդիկ: Հայաստանի 6 մարմնամարզիկներից 3-ը մտան եզրափակիչ փուլ: Արթուր Դավթյանը բազմամարտում 82.465 միավորով գրավեց 8-րդ անցումային տեղը։ Օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը վաստակեց 14.766 միավոր եւ ցույց տվեց 2-րդ արդյունքը: Նույն մրցաձեւում Արթուր Թովմասյանը 14.700 միավորով ճանաչվել է 4-րդը։
Մեր մյուս մարմնամարզիկները՝ Հարություն Մերդինյանը, Վիգեն Խաչատրյանն ու Արթուր Ավետիսյանը, չկարողացան հաղթահարել որակավորման փուլի արգելքը եւ ավարտեցին ելույթները:
Վաղը կմրցեն կանայք, իսկ ապրիլի 12-ին կկայանա տղամարդկանց բազմամարտի եզրափակիչը։