Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+barcelona 1
A A
Սպորտ

«Բարսելոնան» Մեսիի արյան գնով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի կենտրոնական խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում ընդունեց իսպանական «Բարսելոնային»:

Հյուրերն արդեն 12-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ, երբ Լուիս Սուարեսի գլխով կատարած հարվածից հետո մանչեսթրցիների պաշտպան Լյուկ Շոուն ակամայից գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Հետագայում հաշիվն ավելի շուտ կարող էին կրկնապատկել բարսելոնացի ֆուտբոլիստները, սակայն Ֆելիպե Կոուտինյոն ու Լուիս Սուարեսը չկարողացան իրացնել գոլային ռեալ պահերը:

«Մանչեսթեր Յունայթեդը» հիմնականում պաշտպանվում էր եւ դիմում սուր հակագրոհների: Տանտերերը չնայած յոթ հարված կատարեցին «Բարսելոնայի» դարպասին, սակայն բոլորն էլ շեղ ստացվեցին:

Հարկ է նշել, որ հանդիպումն անցավ բավականին կոպիտ պայքարում: Մրցավարը հինգ անգամ դեղին քարտ ցույց տվեց ֆուտբոլիստներին, ընդ որում 85-րդ րոպեին նա պարզապես ներեց տանտերերի պաշտպան Քրիս Սմոլինգին, որը պայքարի ժամանակ հարվածեց «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիի դեմքին՝ արյուն բերելով վերջինիս քթից:

Իսպանական ակումբը հաղթելով նվազագույն 1:0 հաշվով, լուրջ հայտ ներկայացրեց հաջորդ փուլ մտնելու համար: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին:

Զուգահեռ կայացած «Այաքս» - «Յուվենթուս» խաղում գրանցվեց ոչ-ոքի: Առաջին խաղակեսի վերջին րոպեին հյուրերի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հեղինակած գոլին տանտերերը պատասխանեցին երկրորդ կեսի առաջին րոպեին Դավիդ Ներեսի խփած գնդակով՝ 1:1: Պատասխան խաղը կկայանա Թուրինում: