Բացել լրահոսը Փակել լրահոսը
edmon maruqyan
A A
Քաղաքականություն

«Դուռը ծանր է, շրխկում է, Համազասպի հետ կապ չունի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին չի հետաքրքրում, թե ով ինչպես է բնորոշում իր պահվածքը հեղափոխության ժամանակ։

«Ես հիշում եմ, թե մեկ տարի առաջ, 6 ամիս առաջ, կամ երեկ չէ առաջին օրը ինչ եմ ասել ու իմ բոլոր ասածներին տեր եմ և հպարտանում եմ բոլոր ասածներիս համար: Մեկ տարի առաջ եղել եմ այն մարդկանցից մեկը, որը փորձել է ամեն ինչ անել, որ երկրում արյունահեղություն չլինի»,-ասաց նա։  Էդմոն Մարուքյանը հորդորում է  Ազգային ժողովում իշխանություն-ընդդիմություն  բանավեճերը   չկապել անձերի հետ.

«Ազգային ժողովը քաղաքական հարթակ է, որտեղ ուժերը չեն հավաքվել, որ իրար գովեն կամ իրար մասին կենացներ անսեն»։

Պատգամավորը բնական է համարում, որ խորհրդարանում նման դեպքեր են լինում։ Ավելին՝ Էդմոն Մարուքյանը օրինակ է բերում այն երկրների փորձը, որտեղ պատգամավորները միմյանց ծեծել են։

«Մարդիկ մեկ բողոքում են, որ այս պարլամենտը անհետաքրքիր է, մեկ ասում են՝ շատ թեժ է»,- հավելեց պատգամավորը։

Էդմոն Մարուքյանը անդրադարձավ նաև «Իմ քայլի» պատգամավոր  Համազասպ Դանիելյանի իրեն ուղղված քննադատություններին, թե վերջինս նիստերին հեռախոսով է զբաղվում, նիստերի դահլիճից դուրս գալուց դուռը շրխկացնում է, ինչը անհարգալից վերաբերմունք է մնացյալ պատգամավորների նկատմամբ։

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ եթե իշխանական պատգամավորները դժգոհում եմ ընդդիմությունից, ապա ընդդիմությունը լավ է աշխատում։ 

«Խորհրդարանի նիստերի դահլիճի դուռը շատ ծանր է, շրխկում է, բնականաբար դա Համազասպի հետ կապ չունի և իր քաղաքական մեծամասնության։ Հեռախոսով աշխատանքներ անելն էլ բոլորն են անում, որովհետև մենք դահլիճում չենք կարող զանգերին պատասխանել և ստիպված ենք sms գրել»,-ասաց նա։

Ի դեպ, Էդմոն Մարուքյանը անդրադառնալով օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդերի նկատմամբ բողոքի ակցիաներին, նշեց որ ԵԽԽՎ-ն բանաձև է շրջանառության մեջ դրել, որտեղ նշվում է, որ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները խախտվում են. «Կարծում եմ բանաձևը գնալու է Խտրականության հանձնաժողով, ես և Վլադիմիր Վարդանյանը այդ հանձնաժողովի անդամ ենք։ Ես ահազանգում եմ, որ մեր երկիրը պրոբլեմի առաջ է կանգնած»։