Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց.17-ը ապրիլի . Երեւանի փողոցներում ցանկանում են այրել նախագահ Քլինթոնի խրտվիլակը (տեսանյութ)

1999-ի ապրիլի 17-ին վերաբացվեց Նորավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն անձամբ օծեց Գարեգին Առաջին կաթողիկոսը։ 

Հայ կոմերիտականները ամերիկյան ագրեսիայի ենթարկված սերբ ժողովրդի կողքին են։ 1999-ի այս օրը նրանք Երեւանի փողոցներում բարձրացրել են նախագահ Քլինթոնի խրտվիլակը եւ սպառնում են այրել այն։ 

2000-ի այս օրը «Միասնություն» դաշինքն անհանգստացած է, որ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հարությունյանի խափանման միջոցը փոխվում է։ Դաշինքի ղեկավար Անդրանիկ Մարգարյանը զարմանում է՝ բայց կալանքի փաստերը չեն փոխվել  

Պարույր Հայրիկյանի հավատարիմ զինակից Արամ Հարությունյանը լքում է իր առաջնորդին եւ ԱԻՄ կուսակցությունը։ 2000 թվականի այս օրը նա հայտարարում է, որ ստեղծում է նոր կուսակցություն՝ «Ազգային Համաձայնությունը»՝ ժամանակն է համաձայնվել միմյանց հետ։    

2000 թվականի այս օրվանից Կարեն Դեմիրճյանի անունով են կոչվելու Երեւանի Մարզահամերգային համալիրը, Երեւանի մետրոպոլիտենը եւ գլխավոր պողոտան։ 

2001-ի ապրիլի 17-ին Ազգային Ժողովը քննարկում է ապօրինի հանրահավաքներ եւ երթեր կազմակերպելու համար նախատեսված պատժաչափերը։ Ըստ այդ օրենքի՝ եթե ապօրինի հանրահավաքի ժամանակ մարդ է զոհվում, կազմակերպիչը դատապարտվում է երեքից տաս տարվա ազատազրկման: