«Բիթլզների» կանայք կգան Երեւան
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 8-ին Սինթիա Լենոնը և Փաթի Բոյդը` Բիթլզներ Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի նախկին կանայք, կայցելեն Երևան` մասնակցելու Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանդիսավոր բացման միջոցառումներին: Լենոնը և Բոյդը առաջին անգամ հանդես կգան միևնույն բեմից և կներկայացնեն իրենց ամուսինների արտառոց կյանքի և երաժշտության մանրամասները:
Ինչպես տեղեկացնում են Կենտրոնի Հասարակայնության հետ կապերի և
մարկետինգի բաժնի տնօրեն Աննա Դիրեյը, Փաթի Բոյդի լուսանկարչական գործերի «Փաթի Բոյդ. Երեկ և այսօր» խորագրով ցուցահանդեսը կբացվի նոյեմբերի 8-ին եւ կգործի մինչև հունվարի 31-ը: Ցուցահանդեսը անձնական հայացք է գցում Ջորջ Հարիսոնի, Էրիկ Քլեփթոնի, Բիթլզի անդամների և հենց Փաթի Բոյդի կյանքի մանրամասներին: Այս հազվագյուտ լուսանկարների հավաքածուն, որը 40 տարվա աշխատանքի ամփոփումն է, միջազգային մակարդակով գրավել է արվեստի քննադատների ուշադրությունը և դրա մեծ մասը ցուցադրվել է երկու մայրցամաքներում: