Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Կարո՞ղ ա մենք խնդրենք, պարո՛ն Ծառուկյան, էլի բարի կամք դրսևորեք», «Իմ քայլը» պատգամավոր (տեսանյութ)

     Ես սկսում եմ մտածել, որ պարոն Ծառուկյանի «բարի կամքը» հաղթում է շուկայի կանոններին,  -իր ելույթում ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պատմաբան Հայկ Կոնջորյանն`  ՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանի այն հայտարարությանը, որ ցեմենտի գինը 10 հազար դրամով իջել է «Արարատ-Ցեմենտ» ՓԲԸ սեփականատեր  Գագիկ Ծառուկյանի բարի կամքի դրսևորման հետևանքով։

Հայկ  Կոնջորյանը հարցադրում արեց՝  որքանո՞վ է տրամաբանական, որ 50 հազարից ինչ-որ բանի գինը 10 հազարով իջնում է, և գործարարության տեսանկյունից շարունակում է լինել եկամտաբեր։ Իսկ եթե եկամտաբեր է, ըստ ԻՔ պատգամավորի, ուրեմն կա՛մ Ծառուկյանը ունեցել է շատ բարձր գերշահույթ, կա՛մ դրանից հետո աշխատել ու աշխատում է վնասով՝ ելնելով բարի կամքից։

Այնուհետև նա հարցադրում արեց ԲՀԿ առաջնորդին, թե «կարո՞ղ ա մենք խնդրենք, պարո՛ն Ծառուկյան, էլի բարի կամք դրսևորեք ու էդ 1500 աշխատողներին չհեռացնեք աշխատանքից, շարունակեք աշխատել վնասով», ինչին Ծառուկյանն ի պատասխան ասաց, որ պատասխաններ կտրվեն հարցերին։