A
A
Շարժական 47 սրճարան հոսանքազրկվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 19-ից հոսանքազրկվել են Երևան քաղաքի շարժական շուրջ 47 սրճարաններ, ինչի հետևանքով 127 աշխատակից մնացել է գործազուրկ, իսկ սրճարաններում առկա սննդամթերքը փչացել է. Շրջիկ առևտրի կետերից մեկի սեփականատեր Արեն Մելիքյանն ասում է, որ Երեւանի քաղաքապետարանի Առևտրի վարչության կողմից ուղղորդված նման մոտեցումն արդար չէ։ Ըստ նրա՝ այս գործով պետք է Արտակարգ իրավիճակների նախարարությունը զբաղվեր, և եթե սրճարաններում վտանգավոր լարանցում հայտնաբերվեր, պետք է դատարանի միջոցով կանխեր ՀԵՑ-ի տվյալ պայմանագիրը, իսկ տնտեսվարող սուբյեկտին հնարավորություն տար իր սնունդը մեկ այլ վայր տեղափոխեր և այլ խնդիրներով նախապես զբաղվեր։