Բացել լրահոսը Փակել լրահոսը
ParHayr
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն է ամենաբարձր միջազգային կառույցը, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը. ԱԻՄ նախագահ (տեսանյութ)

Մեր կարևորագույն նպատակն է նաև միջազգային կառույցներին տրամադրել այս ուղղությամբ վճռական քայլեր կատարել. Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ասաց ԱԻՄ նախագահ, հասարակական գործիչ Պարույր Հայրիկյանը։

Հայրիկյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ում գլուխ խոնարհող պետությունը չի կարող ընդգրկուն կերպով, գիտական հիմնավորվածությամբ անդրադառնալ ցեղասպանությանը և նրա հետևանքները վերացնող խնդրին։

Նա հիշեցրեց, որ ցեղասպանության վերաբերյալ ավելի ճիշտ գնահատականը տրվել է 1987 թվականին՝ «Անկախություն» թերթի 1-ին համարում՝.

«Մեր սերնդի գլխավոր առաքելությունն է ցեղասպանության հետևանքների վերացումը»։ Ըստ նրա՝ եթե պետությունն, իրոք, անկախ քաղաքականություն վարեր, ապա այն պետք է միտված լիներ ցեղասպանության հետևանքների վերացմանը՝ դրա մեջ ներառելով Արցախի հարցը։

«Ամենաբարձր միջազգային կառույցը, որ ընդունել է հայոց ցեղասպանությունը, Եվրոպական Միությունն է»,- առանձնացրեց հասարակական-քաղաքական գործիչը՝ նշելով, որ ԵՄ-ն ասել է. «1915-23 թթ. հայերի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն»։ ԵՄ-ի այս միտքը, ըստ Հայրիկյանի, նշանակում է, որ չպետք է սահմանփակվել միայն 1915 թվականով։

Ցեղասպանության հեղինակ է, ըստ ԱԻՄ նախագահի, Բոլշևիկյան Ռուսաստանն իր ռուս-թուրքական պայմանագրով, որով և կնիքը դրվեց Երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանության վրա։

«Եթե Հայաստանի իշխանությունները հայկական առողջ, քաղաքականապես գրագետ իշխանություններ լինեին, պետք է, գոնե, Վրաստանի մակարդակով ասեին՝ «Ամեն բան հանեք ձեր այդ պայմանագրից, այլապես՝ մենք միջազգային դատարան կդիմենք»»,- շեշտեց նա՝ հավելելով, որ այդ պայմանագրով  են ձևավորված ՀՀ սահմանները, որով տրվել են Նախիջևանն ու Արցախը։