Քաղաքացու օրը տարվա 365 օրն է. ԱԻՆ անդամ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 27-ին Հայաստանում առաջին անգամ նշվեց Քաղաքացու օրը: Նախկին պատգամավոր Վահան Բաբայանը, թեև Քաղաքացու օր սահմանելու անհրաժեշտությունը չի տեսնում, այնուամենայնիվ կարծում է, որ օրը պասիվ նշվեց, սպասելիքներն ավելի շատ էին:
«Կարելի էր հեղափոխության օր սահմանել, նորմալ կլիներ: Իսկ Քաղաքացու օրը լոկալ բնույթ կրեց: Սպասելիքներն այնպիսին էին, որ պետք է մեկ տարի առաջվա նման մարդիկ դուրս գան փողոց, ուրախանան, ծափ տան, բայց նման բան չկա ու չի լինի, որովհետև այն էյֆորիան, որը մեկ տարի առաջ կար, այսօր բացեիբաց երևում է, որ չկա»,-ասում է Բաբայանը:
Իսկ հրապարակախոս Կարինե Հակոբյանի համար՝ Քաղաքացու օրը սահմանելը լավ գաղափար էր, բայց օրվա միջոցառումները այդքան էլ համահունչ չէին օրվա խորհրդին։
«Շատ կուզեի, որ քաղաքացու օրը լիներ ավելի կիրթ: Շատ կուզեի, որ այդ օրը մասնակցեին իրական քաղաքացիներ»,- կարծում է նա: