Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Օրացույց. 30-ը ապրիլի. հայկական ուժերը կորցրեցին Գետաշենն ու Մարտունաշենը (տեսանյութ)

1991-ի ապրիլի 30-ին հայկական ուժերը կորցրեցին Գետաշենն ու Մարտունաշենը։ Այդ լուրը հնչեց Երեւանի Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքում։ Մարդիկ արտասվում էին։

1992-ի ապրիլի 30-ին Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որով անդրադառնում է ադրբեջանցիների տարածած այն լուրերին, թե հայերը լայնամասշտաբ պատերազմ են սկսել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության դեմ։Հայկական եւ արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը նախագահը նկատում է, որ վերջին օրերին հենց Նախիջեւանի տարածքից էին կրակում հայկական բնակավայրերի վրա, մենք նույնիսկ երեք սահմանային գյուղ ենք էվակուացրել։

2000 թվականի ապրիլի 30-ին երիտասարդ դաշնակցականներին չհաջողվեց տապալել Երեւանի եւ Անկարայի համալսարանների միջեւ կնքվելիք համաձայնագրերի ստորագրումը։ Նրանց սակայն հաջողվեց ԵՊՀ-ի հենց դիմացն այրել Թուրքիայի պետական դրոշը, որը դաշնակցականներից մեկի խոստովանությամբ, կուսակցության սուղ միջոցներից ձեռք է բերվել հենց այս օրը վառելու համար։

Կառավարությունն Ազգային Ժողովին առաջարկում է պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից ստացած 29 միլիոն դոլարից 20 միլիոնը տրամադրել Ռուսաստանի Դաշնության տրամադրած պետական վարկի սպասարկմանը։ Ավելի վաղ մեր ռազմավարական գործընկերը հրաժարվել էին մեր այն առաջարկից, որ վարկը մարվի Հրազդան ՊՇԵԿ-ի հիմքի վրա համատեղ ձեռնարկության ստեղծումով, որտեղ ներդրումի փոխարեն մեզ կզիջվեր վարկը։