Բացել լրահոսը Փակել լրահոսը
nkar
A A
Քաղաքականություն

Միջազգային փառատոնում հաղթող է ճանաչվել հայ ոստիկանների դետեկտիվ տեսաֆիլմը (տեսանյութ)

Մոսկվայում անցկացվել է դետեկտիվ ֆիլմերի և իրավապահներին նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 21-րդ փառատոնը։ 

Հեղինակավոր փառատոնին ներկայացված էր շուրջ յոթ տասնյակ երկիր՝ 1000-ից ավելի աշխատանք: Հայաստանը ներկայացրել է  ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։ 

Վարչության ներկայացրած տեսաֆիլմերը տեղ էին գտել «Կեղտոտ փողեր», «Ոճիր և պատիժ» և «Աշխարհն առանց թմրանյութերի» անվանակարգերում:

Միջազգային փառատոնի ժյուրին հաղթող է ճանաչել հայկական կողմի ներկայացրած «Ինքնիրավչություն» տեսաֆիլմը՝ «Կեղտոտ փողեր» անվանակարգում:

Մրցանակը տրվել է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանին:

Տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվեցին և դիպլոմների արժանացան նաև Մեծ Բրիտանիայի, Շրի Լանկայի, Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Ֆինլանդիայի, Հունգարիայի ներկայացուցիչները: