Բացել լրահոսը Փակել լրահոսը
davit
A A
Քաղաքականություն

Դավիթ Սանասարյանը պատրաստ է ձեռքը կտրել, ով կներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութ (տեսանյութ)

Որ աղբյուրը որ կներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութ, ապա ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը իրենց մոտ ձեռքը կկտրի։ Այսօր հայտարարեց Դավիթ Սանասարյանը՝ մամլո ասուլիսի ժամանակ։

«Նման տեսանյութ չկա և չի կարող լինել,-ասաց Դավիթ Սանասարյանը՝ հավելելով,-Ես շատ վստահ եմ, ոչ մի վայրկյան չեմ մտածում, որ կասեցվելու է մեղադրանքը»։

Սանասարյանի խոսքով, հեմոդիալիզի պարագաների հետ կապված դատախազության գործը խոսում է ոչ թե Սանասարյանի անփորձության, այլ հակառակի մասին։ Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ շինծու մեղադրանք է Սանասարյանի նկատմամբ։

Ըստ ՊՎԾ պետի,  երբ պետք է սկսեին հեմոդիալիզի պարագաների ուսումնասիրությունը, զգուշացրել են, որ բախում լինելու է, այստեղ նախկին օլիգարխները շահեր ունեն։ 

«Փորձում եմ հասկանալ՝ ի՞նչ ջրեր են հոսում, ինչի՞ համար է այս ամեն ինչը արվում, ես ունեմ իմ հիմնավոր մոտեցումները կամ կասկածները, բայց դրանք դեռ չեմ հայտնի, հնարավորինս ավելի շատ կտեղեկացվեմ, ես էլ կորած մարդ չեմ, ինձ էլ են շատ ինֆորմացիաներ են հասնում տարբեր տեղերից,  վերլուծում եմ, փորձում եմ հասկանալ, թե որտեղից է գալիս այս ամեն ինչը, այս քամին որտեղից է առհասարակ»:

 Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում եւ առհասարակ ես իրեն էլ կոչ կանեմ՝ այս թեմայով ինքը չխոսի. Դավիթ Սանասարյան

 

ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը վստահ է, որ այն ապատեղեկատվությունը, որը տարածվում է իր նկատմամբ քրեական գործի շուրջ, հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է:

Դավիթ Սանասրայնին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Ըստ ԱԱԾ-ի՝  ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

 

«Սա արվում է նրա համար, որ տեսնում են, որ կա ինձ վստահողների մի մեծ բանակ, ովքեր չեն հավատում, որ կարող է նման բան լինել, որ ես որեւիցե ձեւով կապ ունենամ կոռուպցիոն դրսեւորումների հետ»,-ասաց Սանասարյանը:

 

Հարցին՝ արդյո՞ք Սանասարյանը որեւէ խնդիր ունի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ։

 

«Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում եւ առհասարակ ես իրեն էլ կոչ կանեմ՝ այս թեմայով ինքը չխոսի: Մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ ու առհասարակ որեւիցե խնդիր չի եղել: Բայց կոչը շատ հստակ է, որ չխառնվեն մարդիկ, որոնք իրավասու չեն խառնվելու, չխառնվեն, որովհետեւ դա դիտարկվելու է որպես ճնշում հետագա գործընթացների վրա »,-ասաց Սանասարյանը:

Դավիթ Սանասարյանը նոր  կուսակցություն ստեղծելու ցանկություն չի ունեցել. «Ես որոշում կայացրել եմ, որ «Քաղաքացիական պայմանագրի» հետ պետք է նոր Հայաստանը կերտեմ եւ որեւիցե նման ցանկություն չունեմ»,-շեշտեց  Դավիթ Սանասարյանը: