Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

 Արթուր Բաղդասարյանի ներկայացուցիչը մեզ խաբել է. բողոքում են բնակիչները (տեսանյութ)

«Այնպես չի, որ քաղաքացիներն ունեին 10-ը միավոր գույք, մեկն էլ որոշել են նվիրել ՀԱՊԿ ակադեմիային կամ Արթուր Բաղդասարյանին»։

Այգեստան 11 փողոց 34/1 հասցեի բնակիչներ Լիլիթ Ասատրյանը, Էմմա Հակոբյանը, հայտնվել են խաբված վիճակում, շեշտում է  փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը։

Վերջերս մամուլում հայտնված  հրապարակումների համաձայն՝ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է վաճառել ՀԱՊԿ ակադեմիայի շենքը մերձակա  բնակելի տարածքների  հետ միասին՝ առանց բնակիչների փոխհատուցման։

  ՀԱՊԿ ակադեմիան կառուցելու ընթացքում ամբողջովին խախտվել է դրան հարակից տների հիմքը, ճաքել են պատերը։ Արդյունքում Լիլիթ Ասատրյանը և Էմմա Հակոբյանը՝ ընտանիքներով հանդերձ, հայտնվել են դրսում մնալու վտանգի տակ։ Նրանց խոսքով, Արթուր Բաղդասարյանի ներկայացուցիչ հանդես եկած Խանիկ Պետրոսյանը,   որպես լիազոր անձ, առաջարկել է տարաժամկետ առքուվաճառքի պայմանագիր կնքել, և այդ տները վաճառել՝ ՀԱՊԿ ակադեմիայի տարածքին կցելու համար։

Ըստ Լիլիթ Ասատրյանի, այլ տարբերակ չունենալով, համաձայնել են. «Նախապես պայմանավորված 300 հզ դոլարի փոխարեն ստացել ենք դրա 1/3-ը, մեզ ստիպելով տարել են նոտար»։ Բավական չի, որ մնացած փողը հետո չեն ստացել, հիմա վարձով են բնակվում, և ինչպես նշում է փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը, տներն էլ թալանված են։

Արդեն 3 տարի է բնակիչները փորձում են կապ հաստատել Արթուր Բաղդասարյանի հետ, բայց ապարդյուն։ Իսկ Խանիկ Պետրոսյանն էլ մշտապես համոզել է, որ զբաղվում են իրենց հարցով և կտան մնացած գումարը։

Հասմիկ Մարտիրոսյանը մտավախություն ունի, որ միգուցե Խանիկ Պետրոսյանը ստում էր, թե իր բոլոր քայլերի մասին «շեֆը» տեղյակ է (նկատի ունի Արթուր Բաղդասարյանին), սակայն իրականում կապ չունի Բաղդասարյանի հետ։

Փաստաբանը դիմել է դատարան, պահանջելով լուծարել պայմանագիրը, այսուհետև բռնագանձել գույքը և գողությունները բացահայտել։

3 տարի անց պատմությունն ավելի է խճճվել։ Փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանն էլ  դիմել է քաղաքապետարան՝ ստանալու ՀԱՊԿ ակադեմիա կառուցելու շինթույլտվությունը, հատակագիծը, ավարտական ակտը։

Լրագրողների հարցին, թե ինչու երկար ժամանակ չեն բողոքել, Լիլիթ Ասատրյանն ասաց.

«Բառացի կրկնում եմ. մեզ ասում էին՝ ու՞մ եք դիմելու, ուր էլ դիմեք՝ մենք ենք»։