Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԸՕ-ն է թույլ տվել համայնքապետերը «կառչեն» իրենց իշխանությունից» (տեսանյութ)

Քաղաքականություն
Jarangyutyun

Գործող ընտրական օրենսգիրքը թույլ է տվել, որ շատ համայնքապետեր «կառչեն» իրենց իշխանությունից, միջնադարյան ֆեոդալի հոգեբանությամբ պետական համայնքային գույքը դարձնեն իրենց սեփականությունը. ասում է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը։

Քաղաքական գործիչը թվեց մի շարք համայնքներ, այդ թվում՝Ուրցաձորը, Նոր Գեղին, Արշալույսը։

 Եվ այս համայնքներում տեղի ունեցած հասարակական ընդվզման դեպքերը, ըստ նրա, ստիպում են կոչ անել խորհրդարանական ուժերին օր առաջ ԱԺ մտցնել ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը։ «Ժառանգությունն» առաջարկում է համայնքապետի պաշտոնում  անձի նկատմամբ սահմանափակում դրվի,  որ 3-րդ անգամ չկարողանա առաջադրվել։   

Խոսելով 50 հազար աշխատատեղերի ստեղծման հարցին՝ Գրիգորյանը հղում արեց վիճվարչությանը. 2018 թ. մայիս ամսին ՀՀ-ում գրանցված աշխատողների թիվը 540 հազարին մոտ է եղել, իսկ 2019 թ. հունվարին այդ թիվը հասել է 560 հազարի։ «Այսինքն՝ անգամ ստվերից դուրս գալով՝ հեղափոխական իշխանությունն ապահովել է ընդամենը 20-21 հազար ավել գրանցում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ նախկին իշխանություններն էլ թվանկարչությունից զերծ չեն մնացել։  

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակը, ըստ փոխնախագահ Նարինե Դիլբարյանի, ցույց է տալիս, որ ամբողջական հայեցակարգ չկա մշակված։  Նա արդարացի համարեց Նիկոլ Փաշինյանի դիմումը հանրությանն ու քաղաքական ուժերին, ըստ որի՝  պետք է միասնական տեսակետ մշակվի։

«Որովհետև չի կարող Արցախի հարցը լուծվել որևէ նախագահի, որևէ վարչապետի, այսինքն՝ անհատի կամքով։ Այն պետք է լինի հավաքական որոշման արդյունք»,- ընդգծեց նա։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Դիլբարյանն ասաց, որ խնդիրներն ակնհայտ են։

 

Մանրամասները տեսանյութում