A
A
«Փաշինյանի հետ մեծ հույսեր ենք կապում , միայն թե աշխատանք ունենանք, աշխատենք» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհմիության մայիսմեկյան երթին մասնակցում էին նաև մարզերի բնակիչները:
Երթին մասնակցող Գավառի կենցաղի տան աշխատող Շուշանիկ Ղարաբաղցյանը ցանկանում է, որպեսզի հարազատ քաղաքի բնակիչները հնարավորություն ունենան աշխատել և ապահովված լինել։
Գավառում աշխատատեղերի պակաս կա: Շուշանիկ Ղարաբաղցյանի խոսքով, ոչ մի գործարան չի աշխատում: Նա կարևորում է, որպեսզի երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծվեն:
«Փաշինյանի հետ մեծ հույսեր ենք կապում , միայն թե աշխատանք ունենանք, աշխատենք»:
Մանրամասն՝ տեսանյութում: