Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» ջախջախեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մրցաշարում կայացավ կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը:

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» սեփական դաշտում հյուրընկալեց Անգլիայի ընթացիկ առաջնության առաջատարներից մեկին՝ «Լիվերպուլին»:

Դաշտի տերերն այս անգամ չնայած զիջեցին հյուրերին վիճակագրությամբ (գնդակի տիրապետում՝ 48-52 տոկոս, հարվածներ դարպասին՝ 11-14, անկյունայիններ՝ 3-5), սակայն խոշոր հաշվով հաղթանակ տարան: Նախ հանդիպման 26-րդ րոպեին Լուիս Սուարեսը առաջ մղեց կատալոնցիներին: Ընդմիջումից հետո «Լիվերպուլը» գոլային երկու պահ ստեղծեց, սակայն Միլներին ու Սալահին չհաջողվեց գրավել Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը:

Խաղի վերջին 15 րոպեներին «Բարսելոնան» ուժեղացրեց ճնշումը, որի արդյունքում եւս երկու գոլ խփեց: 76-րդ րոպեին Լիոնել Մեսին նախ մոտ տարածությունից գրավեց դարպասը եւ կրկնապատկեց հաշիվը, իսկ 82-ին տուգանային հարվածով խփեց իր երկրորդ գոլը՝ 3:0: Ինչպես նշում են վիճակագիրները, արգենտինացու վերջին գոլը թվով 600-րդն էր «Բարսելոնայի» կազմում:

Պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 7-ին, Լիվերպուլում: