Գլխավոր դատախազը խորհրդարանում ներկայացնում է կատարած աշխատանքները․ Ուղիղ (տեսանյութ)
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր՝ մայիսի 2-ին նիստ է հրավիրել: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումն է: Հանձնաժողովի նիստի օրակարգում են նաև կառավարության ներկայացրած Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերը, որոնց հանձնաժողովը պետք է տա եզրակացություն: Ներկայացնում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
2018 թվականին հանցագործությունների ամենավատ արդյունքները գլխավոր դատախազի ներկայացմամբ եղել են երկու ուղղությամբ,դրանք են՝ հափշտակության և բնակարանային գողություններ, որոնք նախորդ տարվա համեմատ մոտ 60 տոկոսով ավելացել են, և ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումներն են ավելացել մոտ 30 տոկոսով, դրանցից մահվան ելքով հանցագործություններն էլ ավելացել են 25 տոկոսով, և այս բոլորը մտահոգում է դատախազությանը, որոնց կանխարգելման ուղղությամբ աշխատում են։ Անցյալ տարի տեղի է ունեցել 38 սպանություն, որն ամենացածր ցուցանիշն է վերջին 38 տարվա ընթացքում։ Լուրջ հանցավորության պատկերում մեծ հաշվով բացասական ցուցանիշներ, ըստ դատաժազի՝ չունենք։