Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Շարժական սրճարանատերերի բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)

«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը հայտարարեց, որ ցանկանում է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ և  կառավարությունից ժամանակ  խնդրել, որպեսզի շարժական սրճարանների աշխատելու այլընտրանքային տարբերակներ ստանան, մինչ օրենքը կարգավորումներ կստանա։ Նա նաև նշեց, որ միտումներ են տեսնում, որ փորձ է արվում դաշտը մոնոպոլիզացնել և դաշտը տրամադրել ինչ-որ միլիարդատիրոջ, որի անունը չցանկացավ նշել։ Իսկ ըստ դեպքերի զարգացման՝ Մելիքյանը պատրաստ է անուններ տալ։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչությունն ու ՀԷՑ-ը շարժական առեւտրով զբաղվող տնտեսվարողներին հոսանքազրկել էին: